Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սասուն Միքայելյանին կառավարության անդամներից ոչ ոք չպատասխանեց

Սասուն Միքայելյանին կառավարության անդամներից ոչ ոք չպատասխանեց
07.12.2017 | 12:08

Տաջիկստան պաշտոնական այցի ժամանակ Մոսկվայի օդանավակայանի անցակետում հանել են տվել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գոտին` դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության անդամներին հարց ուղղեց.

«Պարոն վարչապետ, հարցս վերաբերում է Էդվարդ Նալբանդյանին, բայց նա այստեղ չէ, այնուամենայնիվ, հարցս ուղղեմ, գուցե դուք որոշեք, թե ով պատասխանի: Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով Ազգային ժողովից պատվիրակություն էր մեկնել Տաջիկստան: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում ուշացում եղավ, անցումային կետում էլ երկրի երկրորդ դեմքին խուզարկում են, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ մեր ամբողջ ժողովրդի աչքի առաջ ա անում դա: Ես հասկանում եմ անվտանգության հարց է, բայց չկա՞ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի»:

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ